«Մեր լռությունն ընդդիմախոսների ջրաղացին ջուր է լցնում»:
Ո՛չ, Ավինյան, ընդդիմախոսների ջրաղացին ջուր են լցնում ձեր ձախողված որոշումներն ու չարեփոխումները:
Ջրաղացին ջուր է լցնում էն, որ հետևողական կերպով դուք ինքներդ մերժում եք ձեր իսկ տված անգրագետ թեզերը, թվերը և վերլուծությունները:
Օդի աղտոտվածության դեմ քառամյա ծրագիր եք ուզում բերել:
Ո՞ր մի նախագիծն եք հաջողել, որ սա հաջողեք:
Ինչքան Կենտրոնը բեռնաթափեցիք ու տրանսպորտի ստվերը գտաք, էդքան էլ օդը կմաքրեք:
Աստված չանի, որ չորս տարի հետո դուք մի բան ղեկավարեք մեր երկրում…
Կամ գաղթելու եք կամ՝ դատվելու։
Այլընտրանք չունեք:
Վերջում էլ, թե բա` «հողի գողը ևս գող է»:
Բա հող ծախողը, անկախ նրանից, թե ում է ծախում՝ լինի դա թուրք թե կառուցապառող մի օլիգարխ, գո՞ղ է, թե՞ ոչ:
Ազգային արժանապատվության, պետական կայունության և անվտանգության գողը գո՞ղ է, թե՞ ոչ…
Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ